Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ տեղի կունենան։
«Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ումերովը. Բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին։ Ուկրաինան պնդելու է կրակի ամբողջական և անվերապահ դադարեցման, բանտարկյալների ազատ արձակման և առևանգված երեխաների վերադարձի վրա։ Կիևը նույնպես պատրաստ է գագաթնաժողովի հանդիպմանը։ Այդ ընթացքում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու բանակցությունների կառուցողական լինելը»,- հայտարարել է Զելենսկին։