Ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել Նիդեռլանդների՝ վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն ցույցին։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել կառավարությանը՝ դադարեցնել աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական արշավին։
Կազմակերպիչների գնահատմամբ ՝ կիրակի տեղի ունեցած ակցիան վերջին երկու տասնամյակի ընթացքում Նիդեռլանդներում ամենախոշոր ցույցն է դարձել: Հաագայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ: