Միջազգային

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ․ Պուտինը մանրամասներ է հայտնել

Քիչ առաջ ավարտվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որը տևել է ավելի քան 2 ժամ։ 

Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահը որոշ մանրամասներ է հայտնել՝ Թրամփի հետ զրույցը որակելով կառուցողական, անկեղծ ու օգտակար։ 

«Պատրաստ ենք աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադարի ռեժիմի կնքում։ Ռուսաստանը կողմ է մարտական ​​գործողությունների դադարեցմանը, սակայն անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Թրամփը զրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- հավելել է Պուտինը։