Միջազգային

Անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և պատերազմի դադարեցման վերաբերյալ

Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և պատերազմի դադարեցման վերաբերյալ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրւյցից հետո հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Կողմերի միջև կքննարկվեն պայմանները։ Պուտինի հետ հեռախոսազրույցը լավ անցավ։ Ես այս մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Զրույցի տոնն ու ոգին հիանալի էին։ 

Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծապես օգտվել առևտրից, քանի որ վերակառուցում է իր երկիրը։ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել հակամարտության դադարեցման շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։