Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում Արաղչին Ֆիդանին տեղեկացրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցությունների, ինչպես նաև եվրոպական երեք երկրների հետ կայացած հանդիպման մասին։
Արաղչին շեշտել է, որ Իրանի՝ խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իրավունքը անքակտելի է։ Նա ընդգծել է, որ եթե մյուս կողմը hարգի Իրանի իրավունքները՝ միջուկային պայմանագրի շրջանակում, Իրանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության՝ պատժամիջոցների վերացման դիմաց։
Հաքան Ֆիդանը բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական մոտեցումը և հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու բանակցային գործընթացին։