Միջազգային

Բանակցություններում դադար է

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները բանակցություններում դադար են վերցրել․ այս մասին հայտնում են ռուսական զլմ-ները՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններն սկսվել են այսօր՝ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում: Մինչև դադարը կողմերը բանակցել են շուրջ 2 ժամ։