Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մի քանի հայտարարություն է արել.
▪️Ռուսական կողմն ընդհանուր առմամբ գոհ է բանակցությունների արդյունքներից։
▪️Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կկատարեն գերիների փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։
▪️Ռուսաստանը և Ուկրաինան մանրամասն կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ, որից հետո կշարունակվեն բանակցությունները։
▪️Կիևը պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել, Ռուսաստանը ի գիտություն է ընդունել։