Միջազգային

Ռուսական պատվիրակությունը պահանջել է Ուկրաինայի ԶՈւ ամբողջական դուրսբերում 4 շրջաններից

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ՌԴ պատվիրակությունը հրադադարի հաստատման համար որպես նախապայման առաջ է քաշել Ուկրաինայի ԶՈւ ամբողջական դուրս բերումը Ուկրաինայի այն 4 շրջաններից, որոնք 2022թ. մտցվել են ՌԴ կազմի մեջ։

«Ռուսները պահանջեցին, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս գա այդ 4 շրջաններից, ինչին մերժում ստացան ուկրաինական պատվիրակությունից։ Դրան ի պատասխան՝ ռուսները ոտքի կանգնեցին և ասացին, որ «հաջորդ անգամ կլինի 5 շրջան»,- այս մասին հաղորդում են ուկրաինական զլմ-ները։

Նշենք, որ Ռուսաստանն ամբողջությամբ չի վերահսկում ո՛չ Դոնեցկի, ո՛չ Լուգանսկի, ո՛չ Զապորոժյեի, ո՛չ Խերսոնի մարզերն ամբողջությամբ։