Թրամփն ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արևելքում և վերադառնում ԱՄՆ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մերձավոր Արևելքով ուղևորության ավարտից հետո կվերադառնա ԱՄՆ՝ տեսնելու նորածին թոռանը:
Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է. «Ես թոռ եմ ունեցել։ Գնում եմ տուն՝ նրան տեսնելու»։
Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասին՝ Թրամփը նշել է, որ եկել է դրան վերջ տալու ժամանակը։ Նա մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Ստամբուլում Թուրքիայի միջնորդությամբ կազմակերպված խաղաղության բանակցություններին:
«Բոլորն ասում էին, որ Պուտինը կգա։ Ես ասացի՝ եթե չգամ, երաշխավորում եմ, նա էլ չի գա, և նա չեկավ»,- ընդգծել Է Թրամփը: