Միջազգային

Ռուսաստանի պատվերով դիվերսիա անելու կասկածով Գերմանիայում ձերբակալվել են ուկրաինացիներ

Գերմանիայի իրավապահ մարմինները պարզել են Ուկրաինայի երեք քաղաքացու, որոնք դիվերսիաներ են նախապատրաստել Ռուսաստանի պատվերով․ հայտնում է Գերմանիայի դաշնային դատախազությունը: Նրանցից երկուսը ձերբակալվել են Գերմանիայի Քյոլն և Կոնստանց քաղաքներում, երրորդը՝ Շվեյցարիայի Տուրգաու կանտոնում: 

Հաղորդվում է, որ ձերբակալվածները մինչև համաձայնել էին կատարել Ռուսաստանի պետական մարմինների պատվերը։ Նրանք ծրագրել էին Գերմանիայից Ուկրաինա ուղարկել պայթուցիկ սարքերով ծանրոցներ, որոնք պետք է պայթեցվեին փոխադրման ժամանակ։