Միջազգային

«Պետք է բռնել Ռուսաստանի կոկորդից». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրան խոսել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին։

Ինչպես գրում է Le Figaro-ն, մայիսի 14-ին Թուրքիայում Բարրոն պետք է հանդիպի ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ և քննարկի ՌԴ-ի դեմ սահմանափակումները, որոնք կարող են «մեկընդմիշտ խեղդել ագրեսոր երկրի տնտեսությունը»: Փաթեթում, մասնավորապես, կարող են ներառվել ռուսական նավթի ներկրման համար 500%–ի չափով մաքսատուրքեր։  

«Ռուսաստանը ուղիներ է գտել՝ շրջանցելու Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ներդրված շրջափակումը, ուստի պետք է այնպես փակել ծորակը, որպեսզի բռնենք Ռուսաստանի կոկորդից», - ասել է նա: