ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ չգիտի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա՞ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների։
Թրամփը նաև հայտարարել է, որ միշտ դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցները, որոնք նա սպառնում էր կիրառել ավելի վաղ, եթե Մոսկվան խուսափի խաղաղ կարգավորումից:
«Նա կցանկանար, որ ես այնտեղ լինեի, և դա հնարավոր է… Չգիտեմ՝ նա այնտեղ կլինի՞, եթե ես այնտեղ չլինեմ: Մենք կիմանանք», - Կատարի ճանապարհին, Air Force One ինքնաթիռում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ասել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը, եթե դա մոտեցնի հակամարտությունը։
«Սա պատերազմն ավարտելու հնարավորություն է։ Ես կմտածեմ դրա մասին: Պատրաստ եմ փոխել գրաֆիկս կյանքեր փրկելու համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։