Միացյալ Թագավորությունում ձերբակալվել է վարչապետ Սթարմերի տունը հրկիզելու փորձ կատարած կասկածյալը։
Ձերբակալվածը 21 տարեկան է, նրա ինքնությունը չի բացահայտվում։ Երիտասարդը մեղադրվում է ևս երկու հրկիզման փորձի մեջ․ մեկը՝ մեքենայի, մյուսը՝ նույն տարածքում գտնվող բնակելի շենքի։
Հրդեհների հետևանքով ոչ ոք չի տուժել, բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է անցկացնում։
2024 թվականի հուլիսից պաշտոնը ստանձնելուց ի վեր Սթարմերը և նրա ընտանիքը բնակվել են վարչապետի անվտանգ նստավայրում՝ Դաունինգ 10 հասցեում։
Մայրաքաղաքի հյուսիսում գտնվող նրա սեփական տունը վարձակալության է տրված 2.6 միլիոն դոլարով։