Միջազգային

ՌԴ-ն նախապատրաստվում է ստամբուլյան բանակցություններին. Պեսկով

Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանի նախապատրաստական աշխատանքները շարունակվում է. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի օրը», - ասել է նա:

Պեսկովը նշել է, որ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ Կրեմլը դեռ չի նախատեսում այլ մեկնաբանություններ տալ: