ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտնել է, որ Վաշինգտոնը հույս ունի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ստամբուլում կայանալիք հնարավոր բանակցություններին։ Այդ դեպքում, նրա խոսքով, այնտեղ կմեկնի նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հույս ունենք, որ նախագահ Պուտին ևս կմասնակցի, և այդ դեպքում նախագահ Թրամփն էլ կլինի այնտեղ։ Դա կարող է լինել լրիվ անհավանական հանդիպում», – հայտարարել է Քելլոգը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քելլոգը հաստատել է, որ Ստամբուլում ներկա կլինի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։