Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները արգելող հրամանագիրը չի վերաբերում իրեն և դա ռուսական նարատիվ է։
«Ինձնից բացի ոչ ոք չի կարող բանակցություններ վարել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր ռազմավարական ուղու շուրջ։ Ինձնից բացի ոչ ոք իրավասու չէ բանակցել Ռուսաստանի կամ այլ երկրների առաջնորդների հետ», – նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության՝ այս հարցերը իր անմիջական լիազորությունների և պարտականությունների շրջանակում են։
«Պետության շահերը ներկայացնում եմ ես։ Մենք ներկայացրել ենք Ազգային անվտանգության խորհրդի որոշումը՝ արգելելու ուղիղ բանակցությունները Պուտինի հետ, որպեսզի Նովինսկու, Մեդվեդչուկի նման գործիչները չկարողանան նման քայլեր ձեռնարկել։ Ես իմ հրամանագրով ամրագրել եմ այդ որոշումը», – ընդգծել է Զելենսկին։