Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել, որ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով հակամարտության կողմերը կհավաքվեն։
«Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին կողմերը կհավաքվեն փոխզիջման որոնման համար։ Հիմա, ինչպես գիտեք, ուկրաինական կողմը հայտարարում է նախ հրադադարի, հետո՝ բանակցությունների անհրաժեշտության մասին, ռուսական կողմը՝ բանակցությունների, հետո՝ հրադադարի մասին... Դա նորմալ գործընթաց է։ Մենք ցանկանում ենք, որ կողմերը հավաքվեն և ապահովեն հրադադարը։ Հույս ունենք, որ մեր աշխատանքները կընթանան այդ ուղղությամբ», - ասել է Ֆիդանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։