Միջազգային

Մահացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

94 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, դերասանուհի Նինա Գրեբեշկովան։ Նա ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կինն էր։

Դերասանուհու ստեղծագործական կենսագրությունը ներառում է շուրջ 130 կինոդեր։ Նրանց թվում են «Առևանգում, կովկասյան ոճով կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի հոգեբուժական հիվանդանոցի բժիշկը, «Ադամանդե ձեռքը» ֆիլմում Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովի կինը, «12 աթոռ» ֆիլմում Մուսիկը և թագուհի Թամարան, «Չի կարող լինել» ֆիլմի առաջին պատմվածքում Աննա Գորբուշկինան, «Սպորտլոտո-82» ֆիլմում Կլավա մորաքույրը և ուրիշներ։