Աբդուլլահ Օջալանի դիմումից հետո PKK-ի ինքնալուծարման որոշումը կարևոր փուլ է «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ֆորմուլային հասնելու ճանապարհին․ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
«Կազմակերպության ինքնալուծարման և զենքի հանձնման մասին որոշումը բեկումնային կլինի, եթե այն իրականացվի լիարժեք, կոնկրետ և PKK - ի բոլոր կառույցների և անօրինական կազմավորումների կողմից», - հայտարարել է Չելիքը: