Միջազգային

Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ որոշումը կապված է ապացույցների առկայության հիման վրա, որ ռուսական հատուկ ծառայություններն անցյալ տարի դիվերսիա են կազմակերպել Վարշավայի առևտրի կենտրոնում:

Մայիսի 11-ին Լեհաստանի իշխանությունները պաշտոնապես մեղադրել են ռուսական հատուկ ծառայություններին 2024 թվականի մայիսին Վարշավայում Marywilska առևտրի կենտրոնը հրկիզելու մեջ. Լեհաստանի գլխավոր դատախազ Ադամ Բոդնարը և ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը համատեղ հայտարարություն են տարածել այդ կապակցությամբ։