ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային դիմակայությունը մեղմելու շրջանակներում պայմանավորվել են 90 օրով նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը և չեղարկել վերջին շրջանում հաստատած մի շարք սակագները։
ԱՄՆ-ն նվազեցնում է չինական ապրանքների վրա կիրառված մաքսատուրքերը 145%-ից մինչև 30%-ի:
Չինաստանը նվազեցնում է ամերիկյան ապրանքների վրա կիրառած մաքսատուրքերը 125%-ից մինչև 10%-ի:
Սպիտակ տանը նաև հայտնել են, որ երկու կողմերն էլ մեխանիզմ կստեղծեն հետագա բանակցությունների համար։ Հիշեցնենք, որ կողմերի միջև նախորդ բանակցությունները կայացել են Ժնևում՝ մայիսի 10-11-ին: