ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօրվանից կլինի Մերձավոր արևելքի տարածաշրջանում։ Պետքարտուղարը նախ կուղեկցի նախագահ Թրամփին իր մերջավորարևելյան առաջին շրջագայության ժամանակ՝ Սաուդյան Արաբիա և Կատար։
Այնուհետև պետքարտուղարը մայիս 14-16-ը կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Կողմերը կքննարկեն դաշինքի անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ՝ դաշնակիցների պաշտպանական ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը: