Միջազգային

Լիստերիայի պատճառով 10 քաղաքացի հոսպիտալացվել է

ԱՄՆ-ում գրանցվել է լիստերիայի վարակման հերթական բռնկումը, որի հետևանքով առնվազն 10 քաղաքացի հոսպիտալացվել է։ Դեպքերը կապված են պատրաստի սննդամթերքի հետ, որն արտադրվել է Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո քաղաքում գործող Fresh & Ready Foods LLC ընկերության կողմից։

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը, դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայի և Նևադայի նահանգներում։ Վարակված բոլոր անձինք տեղափոխվել են հիվանդանոց։ Բռնկման պատճառների պարզաբանման ուղղությամբ աշխատում են դաշնային, նահանգային և տեղական մակարդակների առողջապահական մարմինները։