Միջազգային

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Ուկրաինայի հարցով բանակցությունները ընդունելու Անկարայի պատրաստակամության մասին։

Նա նաև ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ։