Հռոմի նորընտիր Պապ Լեւոն XIV-ը իր առաջին կիրակնօրյա ուղերձն է հղել։
Նա իր ուղերձում կոչ է արել դադարեցնել հակամարտությունները Ուկրաինայում, Գազայում և Հնդկաստան/Պակիստան սահմանին:
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին և ամբողջ աշխարհից հետևող մարդկանց՝ նա ասել է․
«Դիմում եմ աշխարհի հզորներին՝ կրկնելով այս միշտ կարևոր խոսքերը՝ այլևս երբեք պատերազմ»։