Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկին։
«Դա լավ նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Աշխարհում բոլորը դա վաղուց էին սպասում»,- գրել է Զելենսկին:
Նա նշել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը զինադադարն է:
«Անիմաստ է սպանությունները շարունակել նույնիսկ մեկ օր: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, տևական և հուսալի, սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից։ Եվ դրանից հետո Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,- ասել է նա։