Միջազգային

Ես Պուտինին անձամբ կսպասեմ Թուրքիայում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններ վարելուն։

«Մենք վաղվանից ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և երկարաժամկետ, որպեսզի անհրաժեշտ հիմքեր ստեղծվի դիվանագիտության համար։ Սպանությունները երկարաձգելու իմաստ չկա։

Իսկ ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում։ Անձամբ։ Հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող», - նշել է նա։