Միջազգային

Պուտինն առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ Ստամբուլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է Կիևին ուղիղ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ։

Պուտինն առաջարկել է Ուկրաինային, «չնայած ամեն ինչին», սկսել ուղիղ բանակցություններ.

«Մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատել էին 2022 թվականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցությունները և առանց որևէ նախապայմանի։ Առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են»,- ասել է նա։

Պուտինը կխոսի Էրդողանի հետ և կքննարկի Ուկրաինայի հետ խաղաղության ճանապարհ գտնելու հարցը։ Նա նշել է, որ Մոսկվան չի բացառում իրական հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը.

«Ավելին, իրական զինադադարը, որը կպահպանվի ոչ միայն Ռուսաստանի, այլև ուկրաինական կողմից, կլինի առաջին քայլը դեպի երկարաժամկետ կայուն խաղաղություն, և ոչ թե վերազինումից հետո զինված հակամարտության շարունակություն»,- ասել է նա։