Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի շքերթի ժամանակ հայտարարել է «կեղծ հանգստության» մասին։
«Իսկ այդ ընթացքում ռազմաճակատում շարունակվում էին հարձակումներն ու գրոհները, բայց օդային հարձակման տագնապներ չկային։ Եվ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ Մոսկվան չի ուզում սպանել, կարող է կանգ առնել։ Մեր ընդհանուր խնդիրն է ստիպել Մոսկվային կանգ առնել։ Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է միասնություն և հզոր ճնշում Ռուսաստանի վրա։ Այնքան լուրջ ճնշում, որ խաղաղությունը դառնա նրանց համար միակ տարբերակը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրական և արժանապատիվ կերպով ավարտել պատերազմը և ապահովել անվտանգությունը։