«Պատրաստ ենք հրադադարին արդեն երկուշաբթի օրը»։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան՝ նշելով, որ նախագահ Զելենսկին և եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են ամբողջական, անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով՝ սկսած երկուշաբթի օրվանից», - ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։