ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել 22 առաջարկներից բաղկացած ցանկ, որոնք պետք է օգնեն դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողությունները։ Այս մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ պայմանների ցանկը մշակվել է Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և Ուկրաինայի բանակցողների կողմից։ Փաստաթուղթը ներառում է 30-օրյա հրադադարի առաջարկ և նաև «բավարարում է Պուտինի պահանջը, որ Միացյալ Նահանգները չաջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»։
NBC-ն չի նշել, թե կոնկրետ երբ Ուիթկոֆը կներկայացնի ծրագիրը Ռուսաստանի նախագահին։