Միջազգային

Մոդին կոչ է արել պահպանել զգոնություն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, առաջին անգամ հանդես է եկել հրապարակային մեկնաբանություններով՝ կոչ անելով պահպանել «շարունակական զգոնություն»:

Հինգշաբթի օրը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Մոդին ընդգծել է ներքին համակարգվածության և դիմակայունության կարևորությունը:

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը քաղաքական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Պակիստանում թիրախների դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները «դեռևս շարունակվում են»: