Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա հյուրերին: Վերջինը Կրեմլ ժամանել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ում հետ Պուտինը միասին ուղևորվել է Կարմիր հրապարակ:
Այժմ արտասահմանյան պետությունների 29 պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի հետ միասին ներկա են Կարմիր հրապարակում անցկացվող ռազմական շքերթին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես գտնվում է Մոսկվայում և մասնակցում է Հաղթանակի տոնակատարություններին:
Շքերթին մասնակցում է ավելի քան 11.500 զինծառայողն, որոնցից 1500-ը՝ հատուկ ռազմական գործողության մասնակից։ Շքերթն ընդունում է ՌԴ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը։