Միջազգային

Հռոմի Պապը պատարագ կմատուցի Սիքստինյան կապելլայում

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի նորընտիր Պապ Լեո XIV-ը այսօր պատարագ կմատուցի Սիքստինյան կապելլայում՝ իրեն ընտրող կարդինալների հետ միասին:

Կիրակի կեսօրին նա Սուրբ Պետրոսի բազիլիկայում «Regina Coeli» աղոթքը կկարդա այն նույն պատշգամբից, որտեղ ընտրվելուց հետո երեկ դուրս եկավ ու ներկայացվեց աշխարհին։

«Մենք կիսում ենք այս պահի ուրախությունը»,- ասել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին: «Մենք լսել ենք նրա առաջին խոսքերը Սուրբ Պետրոսի հրապարակում՝ խաղաղության մասին խոսքեր, որոնք Հիսուսն արտասանել է Հարությունից հետո»: