Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա, որպեսզի այս օրերին պայմանավորվածություն ձեռք բերվի ՀԱՄԱՍ-ի հետ՝ նախքան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այցը Միջին Արևելք։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը։
Վաշինգտոնից զգուշացնում են, որ Իսրայելը կարող է բախվել միջազգային մեկուսացման, եթե համաձայնություն չկայացվի։
Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել է պատանդների ընտանիքների հետ և հրապարակավ քննադատել Իսրայելի ղեկավարությանը։
Ուիթքոֆը նշել է․ «Պատերազմը չավարտելու գինը մինչ այժմ վճարել են պատանդները։ Այժմ այդ գինը բարձր է լինելու նաև Իսրայելի համար»։
Հաղորդվում է, որ Ուիթքոֆը պահանջել է իր՝ վարչապետ Նեթանյահուի վերաբերյալ քննադատությունը հասցնել մամուլին։