Միջազգային

Հաղթանակի 80-ամյակի զորահանդեսն ավարտվեց

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվեց Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսը։ Այն ավարտվեց ավիացիայի օդային շքերթով։

Զորահանդեսին մասնակցել է 11,500 զինծառայող: Նախքան ավիացիայի շքերթը՝ Կարմիր հրապարակով անցել են հետևակային զորախմբեր, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցներ: Այնուհետև ցուցադրվել է ռազմական տեխնիկա, ներառյալ Տ-72Բ3Մ, Տ-80ԲՎՄ, Տ-90Մ տանկերը, այլ զրահատեխնիկա, Ս-400 համակարգեր, «Տորնադո-Ս» համազարկային կայանքներ, «Յարս» շարժական հրթիռային համալիրներ, ինչպես նաև «ԿամԱԶ» բեռնատարներ՝ «Գերան» և «Լանցետ» անօդաչու թռչող սարքերով:

Ավիացիոն մասում ցուցադրվել է «Կուբայական ադամանդ» կոչվող կազմավորումը՝ «Русские витязи» և «Стрижи» օդաչուական խմբերի համատեղ թռիչքը: Հինգ Սու-30ՍՄ և չորս ՄիԳ-29 կործանիչներ թռել են նվազագույն հեռավորությամբ: Զորահանդեսն ավարտվել է վեց Սու-25 գրոհիչների թռիչքով, որոնք Մոսկվայի երկինքը ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով:

Այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հետևակային զորախմբերի հրամանատարներին։