Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիներին մտադիր է իր գրեթե ամբողջ ունեցվածքը նվիրաբերել մարդկանց կյանքեր փրկելու համար և փակել «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը։
«Հաջորդ 20 տարիների ընթացքում ես իմ ողջ ունեցվածքը գրեթե ամբողջությամբ կհանձնեմ Գեյթսի հիմնադրամի միջոցով աշխարհի տարբեր անկյուններում մարդկանց կյանքը փրկելու և բարելավելու նպատակով։
2045 թվականի դեկտեմբերի 31-ին հիմնադրամն իր դռները կփակի ընդմիշտ։ Իմ մահից հետո մարդիկ շատ բաներ կասեն իմ մասին, բայց ես ցանկանում եմ այնպես անել, որ այդ ամենի մեջ չհնչի այս արտահայտությունը․ «Նա մահացավ՝ որպես հարուստ մարդ»»,- նշել է նա։