Միջազգային

«Մեծ պատիվ է մեր երկրի համար»․ Թրամփը շնորհավորել է Հռոմի Պապին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ:

«Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Հուզված եմ, մեծ պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի շատ նշանակալի պահ»,- գրել է Թրամփը սոցցանցի էջում: