Պակիստանի և Հնդկաստանի միջև 125 ինքնաթիռների մասնակցությամբ լայնածավալ օդային մարտ է տեղի ունեցել։
CNN-ը հաղորդում է, որ հնդկական և պակիստանյան կործանիչների օդային մարտը ավիացիայի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբայինն ու ամենաերկարատևներից մեկն է եղել:
Աղբյուրի խոսքով՝ մարտին մասնակցել է, ընդհանուր առմամբ, 125 կործանիչ, սակայն կողմերից ոչ մեկը չի լքել իր օդային տարածքը:
Հրթիռային հարվածների փոխանակումը երբեմն տեղի է ունեցել ավելի քան 160 կմ հեռավորությունից:
Պակիստանում պնդում են, որ իրենց հաջողվել է հինգ հնդկական ինքնաթիռ խոցել։