Միջազգային

Վրաստանի ՊԱԾ-ը՝ ԱՄՆ դեսպանատանը․ «Մի տարածեք չհաստատված սպառնալիքներ»

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) արձագանքել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան հրապարակած նախազգուշացմանը՝ դիվանագիտական կառույցներին հորդորելով չտարածել անվտանգության հարցերին վերաբերող հայտարարություններ՝ առանց համապատասխան գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելու։

«Պետական անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումներն այժմ զբաղվում են հերթական կեղծ ահազանգի քննությամբ։ Քաղաքացիների անվտանգությունը ՊԱԾ-ի հիմնական գերակայությունն է, և ծառայությունն իր իրավասության շրջանակներում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները։ Կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ հարգել անվտանգության ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները, ցուցաբերել առավել պատասխանատու մոտեցում և զերծ մնալ չհամաձայնեցված հայտարարությունների տարածումից»,- նշված է հաղորդագրության մեջ։