Միջազգային

Արաղչին պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Նյու Դելի՝ Հնդկաստանի բարձրաստիճան իշխանությունների հետ բանակցելու:

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի քննարկումներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակում:

Բացի այդ, տեղի կունենա իրանա-հնդկական համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ՝ Արաղչիի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ: Կողմերը կքննարկեն նախկինում կնքված տնտեսական համաձայնագրերի իրականացումը և կնախանշեն դրանց հետագա զարգացման ուղիները: