Միջազգային

«Սինդուր» գործողությունը շարունակվում է». Ռաջնաթ Սինգհ

«Սինդուր» գործողությունը շարունակվում է, և չնայած՝ Հնդկաստանը չի ցանկանում սրել իրավիճակը այս փուլում, այն պատասխան հարված կհասցնի, եթե Պակիստանը հարված հասցնի․ հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը երկրի խորհրդարանում համկուսակցական հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարը կիսվել է երեկվա հարվածների մասին տեղեկատվությամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավիճակի նրբության պատճառով կառավարությունը չի կարող կիսվել բոլոր մանրամասներով: Սինգհը համակուսակցական հանդիպման ժամանակ հայտնել է, որ երեկվա ավիահարվածների ժամանակ սպանվել է մոտ 100 ահաբեկիչ: Նա, սակայն, ընդգծել է, որ այդ թիվը չի հաստատվել, և տեղեկատվությունը ճշտման փուլում է: