Պակիստանի սահմանին մոտ գտնվող 21 հնդկական օդանավակայան ամբողջությամբ փակ կլինի: Այս մասին հայտնում է Hindu պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարությանը։
Օդանավակայանները փակ կմնան մինչև մայիսի 10-ը:
Խոսքը Հնդկաստանի կողմից վերահսկվող Ջամու և Քաշմիր նահանգի տարածքում գտնվող օդանավակայանների, ինչպես նաև դրանց հարևան Լեհ, Փենջաբ, Հիմաչալ Պրադեշ, Ռաջաստան և Գուջարաթ նահանգների մասին է:
Օդանավակայանների փակումը հանգեցրել է ներքին փոխադրումներ իրականացնող հնդկական ավիաընկերությունների կողմից մեծ թվով չեղարկված չվերթների: