Միջազգային

Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։ Այս մասին դեսպանն առանց մանրամասնությունների գրառում է արել «X»-ի իր էջում՝ հրապարակելով Ալիևի նկարը։

Գրառումն, ամենայն հավանականությամբ, ուղղված է Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին ադրբեջանական կողմի չմասնակցելուն։ 

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ալիևը չի մասնակցելու Մոսկվայի շքերթին՝ չնայած նախապես այցը հաստատած լինելուն։