Միջազգային

Վուչիչի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնակատարություններին, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Ինչպես հաղորդում են սերբական լրատվամիջոցները, վայրէջքի պատճառը եղել է Ռուսաստանի օդային տարածքի փակ լինելը՝ կապված անվտանգության նկատառումների հետ։ 

Նախքան այս միջադեպը, Լատվիան և Լիտվան արգելել էին Վուչիչի ինքնաթիռի անցումը իրենց օդային տարածքով՝ նշելով «թռիչքի նպատակի քաղաքական զգայունությունը»։

Վուչիչը նախատեսում է մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին, որը նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ Չնայած առողջական խնդիրներին և եվրոպական որոշ երկրների ճնշումներին՝ նա հայտարարել էր, որ չի հրաժարվի այցից։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ ներկայումս Վուչիչը գտնվում է Բաքվում, և դեռևս պարզ չէ՝ կկարողանա՞ նա շարունակել իր ուղևորությունը դեպի Մոսկվա։

Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվականները ակտիվ տարածում են այս լուրը՝ առանց հերքելու կամ հավաստելու տեղեկությունը, հղում անելով սերբական աղբյուրներին։

Ռուսական «ՌԻԱ»-ն էլ հայտնում է, որ նախագահ Վուչիչի ինքնաթիռը Բաքվից մեկնել է Մոսկվա՝ հաղում անելով Բաքվի օդանավակայանում գտնվող իր աղբյուրին։