Միջազգային

ՌԴ օդանավակայաններում տասնյակ չվերթներ հետաձվել կամ չեղարկվել են

ՌԴ-ում «Աէրոֆլոտ»-ի և մի շարք այլ ավիաընկերությունների չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են՝ օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների պատճառով:

Մայիսի 7-ի գիշերը Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում՝ Մոսկվայի «Ժուկովսկի», «Վնուկովո», «Շերեմետևո» և Կազանի օդանավակայաններում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և արձակման ուղղությամբ։ Ըստ «Ռոսավիացիայի»՝ այդ սահմանափակումները կիրառվել են «թռիչքների անվտանգության ապահովման» նպատակով։

Ըստ հաղորդման՝ «Շերեմետևո»-ում սահմանափակումները գործել են Մոսկվայի ժամանակով 01:00-ից մինչև 05:30:

Նույն գիշերը «Ուրալի ավիաուղիներ»-ի 12 չվերթ ուղարկվել են պահեստային օդանավակայաններ, ևս 17 չվերթ հետաձգվել է։ «NordStar» ընկերությունը հաղորդել է 6 չվերթի ժամանակացույցի փոփոխման մասին, իսկ «Nordwind»-ը՝ Կազանից և դեպի Կազան իրականացվող 4 չվերթի հետաձգման մասին։

Փոխադարձ չվերթները հիմնականում ուղղվել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան։ «Ռոսավիացիան» նշել է, որ ներկա պահին տարվում է աշխատանք օդանավերը նախատեսված օդանավակայաններ վերադարձնելու ուղղությամբ, մինչդեռ որոշ օդանավեր դեռ սպասում են թռիչքին։