Միջազգային

20 տոննա մարիխուանան այրել են, բնակիչները թունավորվել են ծխից

Թուրքիայի Լիջե քաղաքում իշխանությունները այրել են առգրավված 20 տոննա մարիխուանան։ Առաջացած ծխի ամպը հանգեցրել է 25 հազար բնակչության ոչ միտումնավոր թունավորմանը։ Ծխի ամպերը մի քանի օր պատել են քաղաքը, բնակիչները բողոքել են թունավոր ազդեցություններից՝ գլխապտույտ, սրտխառնոց, տեսողական պատրանքներ։

«Կանաչ աստղ» ասոցիացիայի նախագահը դատապարտել է դեպքը՝ նշելով, որ նման մոտեցումը անպատասխանատու է, քանի որ թմրամիջոցների այրման ժամանակ առաջացող ծուխը վտանգավոր է մարդկանց համար այնպես, ինչպես պասիվ ծխելը։ Նա ընդգծել է, որ նման նյութերը պետք է ոչնչացվեն արդյունաբերական վայրերում՝ ֆիլտրերով հագեցած ծխնելույզներով։

Այրված կանեփը գնահատվել է ավելի քան 260 միլիոն դոլար։ Այրման ընթացքում թմրամիջոցների փաթեթները դասավորել էին այնպես, որ վերևից «Lice»  բառը երևար․ դա ևս քննադատվեց՝ որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատշաճ։

Թեպետ պաշտոնական բողոքներ դեռ չեն ներկայացվել, բնակիչները շարունակվում են առողջական խնդիրներ ունենալ, կան հիվանդանոցներ դիմածներ։