ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ տրանսգենդերներին հեռացնել զինվորական ծառայությունից․ հայտնում է AFP գործակալությունը։
Դատարանի որոշումն ընդունվել է վեց պահպանողական դատավորների ձայների մեծամասնությամբ, երեք դատավորներ դեմ են արտահայտվել: Որոշման հիմնավորումը չի հրապարակվել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը վճիռը «հսկայական հաղթանակ» է անվանել կառավարության համար: Տրանսգենդեր ակտիվիստները, ընդհակառակն, քննադատել են դատարանի որոշումը։ Տարբեր գնահատականներով՝ այն կարող է վերաբերվել մի քանի հազար ամերիկացի զինծառայողի։