Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան գահ բարձրանալու պաշտոնական երկրորդ տարեդարձի կապակցությամբ, հանրությանը ներկայացրել են իրենց պաշտոնական թագադրման դիմանկարները, որոնք ժամանակավորապես ցուցադրվում են Ազգային պատկերասրահում, գրում է BBC-ն։
Պատկերասրահի կենտրոնական սրահում տեղադրված նկարները բաց կլինեն այցելուների համար մինչև մայիսի վերջ, իսկ հունիսին կտեղափոխվեն Բուքինգհեմյան պալատ։
Արքան կտավի վրա պատկերված է թագավորական թիկնոցով՝ ծովային սպայի հանդիսավոր համազգեստով և մեդալներով, իսկ թագուհին՝ բաց երկնագույն թագադրման զգեստով։ Նրանց թագերը և թիկնոցները դրված են կտավների կողքերին՝ որպես արվեստի նմուշ։