Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, ով առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Ֆրանսիա։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղիները։